Հիշարժան տարեթվեր
Դեկտեմբերի 25-ը Քրիստոսի ծնունդը` արևմտյան քրիստոնյաների մոտ
Սուրբ Ծնունդը համարվում է մեծ տոն, որը հաստատվել է ի հիշատակ Հիսուս Քրիստոսի ծննդյան` Բեթղեհեմում: Քրիստոսի ծնունդը քրիստոնեական կարևորագույն տոներից է և դարջել է պետական տոն աշխարհի ավելի քան 100 երկրներում: Դեկտեմբերի 25-ին Քրիստոսի ծնունդը նշում են ոչ միայն կաթոլիկները, այլև աշխարհի շատ երկրների ուղղափառները, լյութերականները և այլ բողոքական խմբեր:
Քրիստոնյաների կողմից Ծնունդը նշելու առաջին հիշատակումները սկսում են IV դարից: Հիսուս Քրիստոսի ծննդյան իրական տարեթվի հարցը վիճելի է և եկեղեցական հեղինակությունների կողմից միանշանակորեն չլուծված: Հնարավոր է, դեկտեմբերի 25-ի ընտրությունը պայմանավորված է այդ օրը եկող հեթանոսական արևային տոնի հետ՝ «Անհաղթահարելի Արևի ծնունդը», որը Հռոմում քրիստոնեություն ընդունելուց հետո համալրվեց նոր բովանդակությամբ:
Ժամանակակից վարկածներից մեկի համաձայն՝ տարեթվի ընտրությունը տեղի է ունեցել վաղ քրիստոնյաների կողմից Աստվածային մարմնավորման և Զատիկի համաժամանակյա տոնակատարության ժամանակահատվածի տրամաբանությամբ: Համապատասխանաբար այդ տարեթվին (մարտի 25) ավելացնելով 9 ամիս, Ծնունդը դառնում է ձմեռային արևադարձի օրը: Քրիստոսի Ծննդյան տոնն ունի նախնական տոնակատարության 5 օր (դեկտեմբերի 20-24) և 6 օր՝ ետտոնակատարության:
Տոնի նախօրեի երեկոյան` դեկտեմբերի 24-ին խիստ, հատուկ պասի են հետևում, որը ստացել է «ճրագալույց» անվանումը, քանի որ այդ օրը սննդի մեջ օգտագործվում է սերմնահյութ՝ ցորենի կամ գարու հատիկներ պարունակող մեղր: Ավանդույթի համաձայն` ճրագալույցի պասն ավարտվում է այն ժամանակ, երբ երկնքում հայտնվում է առաջին երեկոյան աստղը: Տոնական երեկոյին հիշվում են նոր կտակարանային մարգարեություններն ու իրադարձությունները, որոնք վերաբերում են Փրկչի ծննդին: Ծննդյան ժամերգությունները կատարվում են երեք անգամ՝ արևածագին և երեկոյան, որը խորհրդանշում է Քրիստոսի Ծնունդը` Հոր Աստծո արգանդում, Աստվածամոր փորում և յուրաքանչյուր քրիստոնյայի հոգում:
XIII դարում` սուրբ Ֆրանսիսկո Ասսիզսկի ժամանակ, սովորույթ էր տաճարներում երկրպագման համար մսուրներ դնել, որոնցում տեղադրվում էր մանուկ Հիսուսի կերպարը: Ժամանակի ընթացքում Ծննդից առաջ մսուրներ սկսեցին դնել ոչ միայն տաճարներում, այլև տներում: Տնային ապակեպատ արկղերի մակետները ներկայացնում են քարանձավը, իսկ մսուրներում պառկած է Մանուկ Հիսուսը: Նրա կողքին Աստվածամայրն է, Հովսեփը, հրեշտակը, երկրպագման եկած հովիվները, նաև կենդանիներ՝ ցուլ, ավանակ և այլն: Ներկայացվում են նաև ամբողջական տեսարաններ ժողովրդական կյանքից` սուրբ ընտանիքի հետ մեկտեղ ժողովրդական հագուստով գյուղացիների:
Եկեղեցական և ժողովրդական ավադույթները ներդաշնակ միահյուսվել են Ծննդյան տոնակատարության մեջ: Կաթոլիկ երկրներում շատ հայտնի է երիտասարդների և երեխաների երգերով ու բարի ցանկություններով տնետուն շրջելու սովորույթը։ Շրջողներն ի պատասխան ստանում են նվերներ՝ երշիկ, բոված շագանակներ, ձվեր, բլիթներ, քաղցրավենիք: Ժլատ տերերին ծաղրում են և նրանց ահաբեկում աղետներով: Այս ամենի ժամանակ մասնակիցները դիմակավորվում են կենդանիների մորթիներով, իսկ նրանց ուղեկցում են երգն ու ուրախությունը:
Նման սովորույթը բազմիցս քննադատվել է եկեղեցական իշխանությունների կողմից` որպես հեթանոսական, որին հետևել է սովորույթի ուժի աստիճանաբար պակասելը ու ավանդական դարձել միայն հարազատների, հարևանների ընկերների մոտ այցելելը։
Ծննդյան տոներին Արևի հեթանոսական պաշտամունքի վերապրուկների մասին վկայում է տանը արարողակարգային կրակ վառելու ավանդույթը՝ «սուրբ ծննդյան ճղոնը»: Հետևելով հանդիսավոր արարողակարգերի՝ տուն էին բերում, վառում՝ միաժամանակ աղոթելով ու խաչ անելով (փորձ` հաշտեցնելու հեթանոսական արարողակարգը քրիստոնեական կրոնի հետ):
Փայտի կտորը ծածկում էին ցորենով, վրան լցնում մեղր, գինի և կարագ, վրան դնում սննդի կտորներ ու դրան դիմում որպես կենդանի էակի` պատվին բարձրացնելով գինու գավաթներ: Ծննդյան տոնակատարության ժամանակ սովորույթ էր կտորներ բաժանել` «Ծննդյան հացը», հատուկ անհամ նշխարներ, Ադվենտի ժամանակ տաճարներում օծված։ Դրանք ուտում էին ինչպես տոնական սեղանից առաջ, այնպես էլ տոնի հետ կապված միմյանց շնորհավորանքների և ողջույնների ժամանակ:
Ծննդյան տոնի բնորոշ տարրը տանը զարդարված եղևնի դնելու սովորույթն է: Այս հեթանոսական ավանդույթը ծնվել է գերմաներենով խոսող ազգերի մոտ, որոնց արարողակարգերում եղևնին կյանքի և պտղաբերության խորհրդանիշն էր:
Կենտրոնական և Հյուսիսային Եվրոպայի ժողովուրդների մոտ` քրիստոնեության տարածմանը զուգընթաց, գույնզգույն գնդերով զարդարված եղևնին նոր խորհրդանիշ է ձեռք բերել, որով զարդարել են բնակարանը դեկտեմբերի 24-ից՝ որպես առատ պտուղներով դրախտի ծառի խորհրդանիշ:
Կարդացեք նաև
«Իսրաելի ագրեսիայի ակտերի զոհեր հանդիսացող պաղեստինցի և լիվիացի անմեղ երեխաների մեծ քանակից ցնցված» ՄԱԿ Գլխավոր Ասամբլեան 1982 թ. օգոստոսի 19-ին Պաղեստինի մասին իր արտակարգ...
Այսօր` հունիսի 2-ին, Առողջ սնվելու օրն է: Այս տոնը դեռ պաշտոնական չէ, այն նախաձեռնել են նիհարողների համար սոցիալական ցանցի մասնակիցների մի խումբ...
1988 թվականին Առողջապահութհան միջազգային կազմակերպությունը մայիսի 31-ը հայտատարեց առանց ծխախոտի միջազգայի օր: Միջազգային հանրության առաջ խնդիր էր դրվել հասնել այն բանին, որ XXI դարում ծխախոտի...
Ամեն տարի մայիսի 28-ին Հայաստանի բնակիչները Առաջին Հանրապետության օրն են նշում: Այս տոնի երկրորդ անունը Ինքնիշխանության վերականգնման օր է: 1918 թ. մայիսի 28-ին ավելի քան վեց դար տարբեր նվաճողների...
Հոմոֆոբիա տերմինն առաջացել է հունարեն homо- միանման և phоbos- վախ բառերից: Այս տերմինը շրջանառության մեջ է դրվել 1972 թ.: Մինչ այդ երևույթը, որն այսօր կոչվում է հոմոֆոբիա, հասարակական նորմա էր...
ՄԻԱՎ վարակի համաճարակն իր ներգործությամբ և կործանարար չափերով աշխարհում արտակարգ իրավիճակ է ստեղծել: Առաջին անգամ արձանագրվելով 1981թ.-ին ԱՄՆ-ում, այսօր ՄԻԱՎ վարակը տարածվել է բոլոր մայրցամաքներում...
Ամեն տարի մայիսի երկրորդ կիրակի օրը եվրոպական շատ երկրներում, ԱՄՆ-ում, Կանադայում, Չինաստանում և Ճապոնիայում նշվում է ամենալուսավոր և ամենաբարի տոներից մեկը՝ Մայրերի օրը...
Պատերազմը միշտ անսպասելի է սկսվում, թեև մեկ սերունդ հետո պատմաբանների համար այն անխուսափելի է թվում: 1941թ. սկսեց ամենասարսափելի, ամենամոտիկ, ամենաթանկ Հայրենական Մեծ պատերազմը: Ասում են, առանց...
Կարմիր Խաչի և Կարմիր Կիսալուսնի համաշխարհային օրը (World Red Cross and Red Crescent Day) նշվում է ամեն տարի մայիսի 8-ին և հաստատվել է շվեյցարացի գործարար, հասարակական գործիչ և հումանիստ...
Մեզ մոտ հաշմանդամներ են անվանում, Արևմուտքում՝ առողջության սահմանափակ հնարավորություններով մարդիկ: Մայիսի 5-ին միջազգային հանրությունը նշում է Հաշմանդամների իրավունքների համար պայքարի միջազգային օրը...
Մայիսի 5-ին իրենց մասնագիտական տոնը նշում են մարդիկ, ում հոգատար ձեռքերի շնորհիվ մեզնից շատերն են ծնվել: Ավելի քան երկու տասնամյակ շարունակ մայիսի 5-ը համարվում է Մանկաբարձուհու միջազգային...
Արևը Երկրին ամենամոտ գտնվող աստղն է, մնացած բոլորը մեզանից գտնվում են անսահմանորեն հեռու: Օրինակ` մեզ ամենամոտ գտնվող աստղ Պրոքսիման՝ Ալֆա Ցենտավրի համակարգից, Արևից 4,22 լուսային տարի հեռավորության...
Ամբողջ աշխարհում ավելի քան 150 միլիոն մարդ տառապում է բրոնխիալ ասթմայից: Հանրության ուշադրությունը բրոնխիալ ասթմայով հիվանդացության աճի խնդրի վրա հրավիրելու նպատակով, 1998 թվականից սկսած, ամեն մայիս ամսվա...
Յուրաքանչյուր տարի մայիսի առաջին երեքշաբթի օրը նշվում է Ասթմայի համաշխարհային օրը, որը հռչակվել է ԱՀԿ-ի կողմից և անցկացվում է ՙԱսթմայի դեմ գլոբալ նախաձեռնության՚ (Global Initiative for Asthma – GINA) հովանու ներքո: Ամենամյա միջոցառման...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- Հղիություն. 6-րդ ամիս
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Հղիություն. 1-ին ամիս
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն